ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ լեզու է գտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն «շատ հիասթափված է», քանի որ կարծում էր, թե ուկրաինական հակամարտությունն ավելի հեշտ կլինի լուծել։ «Ես կարծում էի, թե դա ամենահեշտ հարցերից մեկը կլինի, սակայն պարզվեց, որ այն ավելի բարդ է, քան Մերձավոր Արևելքը։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա այնտեղ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Անհարմար հարցեր

Անհարմար հարցեր
13.04.2025 | 12:18

Եվ ոչ ոք հարց չի տա՝ եթե թշնամու ձեռքում՝ գերության մեջ, հնարավոր է պարբերաբար բարոյախրատական և մոտիվացիոն նամակներ գրել և ձայնային հաղորդումներ ուղարկել, հապա մնացյալ երկու տասնյակ և ավել գերիները ինչու՞ չեն օգտվում նման հնարավորությունից:

Եվ սա այն թշնամին է, որ հայ ազգի և հայկական պետության վախճանն է ծրագրել ու հետզհետե իրագործում:

Եվ ոչ ոք հարց չի տա՝ ինչու՞ է այս ամենը տեղի ունենում գերեվարվելուց մի քանի հարյուր օր անց, այն համատեքստում, երբ Հայաստան երկիրը նույն այդ գերեվարած թշնամուն ծառայող ռեժիմն է կառավարում: Իսկ այդ ռեժիմը մոտ է իր վախճանին:

Կան նմանատիպ շատ այլ անհարմար հարցեր, որ միտքը փակ մարդու համար ուղղակի անընդունելի են, անընդունելի են, քանզի ինքն իր գլխում ստեղծել է որոշակի հորինված՝ ոչ իրական ճշմարտություն:

Իմ՝ որպես հայ ինտելեկտուալի պարտականությունն է խոսել և անհարմար, սակայն անհրաժեշտ հարցեր բարձրացնել նաև այն ժամանակ, երբ թվում է, թե ամբողջ ժողովուրդը ոչխարի հոտի պես, ոչ ակնառու ուժի ուղղորդմամբ, գնում է հերթական թակարդի գերին դառնալու: Խոսել այն ժամանակ, երբ բոլորը լուռ են:

Խնդրում եմ ուղեղներդ մի անջատեք, մի տրվեք էմոցիաների: Միշտ հարցեր տվեք և մտածեք: Մարդիկ, որ դադարում են մտածել, դառնում են այլոց ծառան:

Հիշեք սա:

Հիտլերյան Գերմանիայում «լոյալություն մինչև մահ» էին քարոզում, և հիտլերյան էսէս կոչված հատուկ ջոկատում ասում էին՝ «ձիերը թող մտածեն, նրանք մեծ գլուխ ունեն»:

Եթե ձիերն է, որ մտածել գիտեն, ապա եղեք ձի, այլ ոչ՝ ոչխար: Իսկ ավելի է լավ է, որ մարդ մնաք՝ մտածելու կարողությունից չհրաժարված:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 4646

Մեկնաբանություններ